Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը` գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    2 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը` գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին

Արցախում անլուրջ են համարում «Ազերիգազ»-ի հայտարարությունը` գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությանը, ուստի չեն մեկնաբանում այն:

«Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», -  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի նախագահի աշխատակազմից:

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա: Ավելի վաղ, մարտի 27-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը, ուստի, ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։

Թեմայի այլ նորություններ