Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    32%
    15 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքի ընդունումը Ստեփանակերտում պատասխան են համարում «Շուշիի հռչակագրին»

Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պատասխան է այսպես կոչված «Շուշիի հռչակագրին»: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, օրինագծի համահեղինակ Դավիթ Գալստյանը՝ խոսելով ընդունված փաստաթղթի կարևորության մասին:

«Այս օրինագծի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք առաջին հերթին փաստում ենք նախագծում նշված տարածքների հայկական լինելը: Եվ սա նաև պատասխան է Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացմանը: Այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ մենք տեր ենք մեր պատմամշակութային արժեքներին, որոնք այսօր ձևափոխվում, քանդվում և ոչնչացվում են Ադրբեջանի կողմից», - մեկնաբանեց արցախցի պատգամավորը:

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Փետրվարի 4-ին Արցախի ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»: Ընդունված օրենքով բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշի քաղաքում ստորագրել էին Հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին, որը ստացավ «Շուշիի հռչակագիր» անվանումը: 2022 թ. փետրվարի 12-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»: Նույն օրը նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն է ստորագրել թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագիրը:

Թեմայի այլ նորություններ