Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե, իբր, Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետներից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,- ասված է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներից հետո նոր կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ