Ռուստամ Մուրադովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    75%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Ռուստամ Մուրադովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը

Ռուստամ Մուրադովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել է Մուրադովը։

Գեներալ-լեյտենանտն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու են 5 տարվա ընթացքում, ինչպես և ենթադրում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը:

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը:

Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է դարձել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

Թեմայի այլ նորություններ