Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    22 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    18 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    76%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    93%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.927

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի  Հանրապետության Կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Համաձայն հրամանագրի՝

- աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության.

- էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը.

- պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն:

Թեմայի այլ նորություններ