Արցախի նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    91%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր

Արցախի նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը:

Զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված որակյալ, մատչելի ու անվճար բուժսպասարկումն ու առողջապահական մյուս ծառայությունների մատուցումը կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտի պատասխանատուների խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ծրագիրը պատշաճ ու ժամանակին կատարելու համար: Նախագահը հանձնարարել է մշակել համակարգի զարգացման հայեցակարգ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և հաշվի առնելով բոլոր շահառու խմբերի մտահոգություններն ու առաջարկները:

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Հանրապետությունում համավարակային իրավիճակը և ոլորտում առկա այլ խնդիրներ, ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Թեմայի այլ նորություններ