Արցախի խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    11%
    4 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    11%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    11%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    3 կմ/ժ
  • Արցախ 19°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Արցախի խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում

Արցախի խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները:

Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի վերջին հայտարարության հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին:

Հանդիպումներից մանրամասներ ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին:Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Արցախի անվտանգությանը:

Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը։

Թեմայի այլ նորություններ