Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին

Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին

Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:

30 տարի առաջ այս օրը ընդհատվեց Արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը։ «Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- այսօր, առավել քան երբևէ պահանջված ու արդիական է Արթուր Մկրտչյանի այս համոզմունքը:

Արթուր Մկրտչյանն Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ:

Թեմայի այլ նորություններ