Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    6 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    8%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել

Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է.

«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով: Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն: 

Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներից կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:  

Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այդ հորդորները մշտապես մնում են անարձագանք:  

Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը առնվազն պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց, սակայն այս ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկվում, այլև բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսվում են հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները»:

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։

Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։

Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։ Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»:

Թեմայի այլ նորություններ