Արցախի իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    17%
    0 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    17%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    17%
    0 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Արցախի իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արցախի իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Իրավապահ համակարգը համատեղ ուժերով փորձում է պայքարել նաև սեփական շարքերում հանցավոր երևույթները վերացնելու ուղղությամբ։

«Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է նաև իրավապահ մարմինների փոխգործակցության որակից, համակարգի ծառայողների մասնագիտական ունակություններից ու հաստատակամությունից, օրինականության և իրավունքի պաշտպանության վեհ գործին ծառայելու պատրաստակամությունից: 

Դժբախտաբար ԱՀ իրավապահ համակարգը զերծ չէ սեփական առաքելության բովանդակությանը հակադիր կեցվածք ունեցող ծառայողներից, որպիսի երևույթների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս խնդիրը:

Վերջերս ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով նախաձեռնվել էր ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցության լսում՝ նշված անձի կողմից կատարվող հանցագործությունների դեպքերը բացահայտելու համար: ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հիշյալ քննչական գործողության կատարման արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողը ոստիկանություն դիմած անձի՝ հանցագործության վերաբերյալ  հաղորդումը գրանցելու և ընթացքավորելու փոխարեն, արտաիրավական ճանապարհով,  ենթադրյալ հանցանք կատարած անձին «լավություն» անելու և սեփական հնարավորություններն ընդգծելու նպատակով փորձել է «հարթել» քաղաքացու իրավունքի խախտումը և ենթադրյալ հանցագործությամբ քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը՝ այդ կերպ վնաս հասցնելով իրավապահ համակարգի հեղինակությանը, նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն: 

Ոստիկանության հիշյալ ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն»,-հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հատվածներ ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցությունից:

Թեմայի այլ նորություններ