Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին․ նա համակարգելու է միանգամից 15 պաշտոնյայի գործունեությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին․ նա համակարգելու է միանգամից 15 պաշտոնյայի գործունեությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին․ նա համակարգելու է միանգամից 15 պաշտոնյայի գործունեությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) արտաքին գործերի նախարար.

4) գյուղատնտեսության նախարար.

5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

8) քաղաքաշինության նախարար.

9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ 

  • պետական վերահսկողական ծառայության պետի,
  • կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
  • նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
  • պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
  • պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
  • ջրային կոմիտեի նախագահի:

Թեմայի այլ նորություններ