Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը

Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

«Արցախի Հանրապետության Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին (խմբ.- ավելի ուշ վերջին արտահայտությունը խմբագրվել, և հեռացվել է):

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն՝ ի հերքումն ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այն հաղորդագրության, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,- նշված է ԱԽ տարածած հայտարարության մեջ:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստան-Արցախ գազատարի վնասման և գազամատակարարման խափանման դեպքերի հետ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Մարտի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող մայր գազատարը:
 
Նկարագրված դեպքի կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:
 
Սույն թվականի մարտի 22-ին Արցախի ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն՝ մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում են, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:
 
Նկարագրված դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»:
 

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանք է արվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով: Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի վատթարացնել առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը. հասարակ բնակիչները չպետք է տանջվեն»,- նշել է Զախարովան:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի շփման գծում Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ փաստերի ուսումնասիրությունը և իրավիճակի գնահատականը պետք է թողնել տեղում գործող ՌԴ խաղաղապահ ուժերի ռազմական փորձագետներին:

Թեմայի այլ նորություններ