Արցախի ԱԺ նախագահը և ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    57%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    48%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Արցախի ԱԺ նախագահը և ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր

Արցախի ԱԺ նախագահը և ՀՀ ԱԺ փոխնախագահը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից, Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:

«ԱԺ նախագահը  ներկայացրել է  2020թ. ավերիչ  պատերազմի  հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Իշխան Սաղաթելյանը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  ընդգծել  միջխորհրդարանական գործունեության կարևորությունը:

Արցախի ԱԺ-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:

 Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

Թեմայի այլ նորություններ