Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը,Արցախի հետագա ճակատագրին։

Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։

Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։

Թեմայի այլ նորություններ