Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն հստակեցնում է 2020 թվականի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը:

Արթուր Մոսիյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Արցախի Հանրապետությունը, ըստ Արցախի Սահմանադրության, ինքնիշխան և անկախ պետություն է: Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը տարածվում է իր ամբողջ տարածքի վրա, որի շրջանակում Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ձևավորել և զարգացրել է պետականություն:

Այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ Արցախի տարածքում մնալն առանց Արցախի կամավոր համաձայնության միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի և միջազգային սովորութային իրավունքի նորմերի խախտումով, ինչպես նաև հակառակ 1994 թվականի մայիսի 12-ի՝ ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրի և 1995 թվականի փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի, ինքնիշխան պետության տարածքի ապօրինի ռազմական բռնազավթում, օկուպացիա է:

Թեմայի այլ նորություններ