Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄՍ ոլորտի 2021-ի բյուջեի կատարողականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    64%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄՍ ոլորտի 2021-ի բյուջեի կատարողականը

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄՍ ոլորտի 2021-ի բյուջեի կատարողականը

Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 20-ին հրավիրած համատեղ նիստում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2021 թվականի բյուջեի կատարողականը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ԿԳՄՍ նախարարության ճշտված բյուջեն 17 մլրդ ՀՀ դրամ էր, որից 15 միլիարդն ուղղվել է կրթության ու գիտության ոլորտին:

«Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությանն է հատկացվել 9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96.8 տոկոս:

Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համար նախատեսված էր 587 մլն դրամ, փաստացի ծախսվել է 556 մլն-ը, կատարողականը՝ 94.7 տոկոս:

Գիտության համար նախատեսված էր 38 մլն ՀՀ դրամ, կատարողականը 73 տոկոս էր:

Բարձրագույն կրթության համար նախատեսված 1 մլրդ 71 մլն-ից ծախսվել է 1 մլրդ 54 մլն-ը, կատարողականը՝ 98.4 տոկոս, այդ թվում՝ «Պետական աջակցություն արտասահմանյան ԲՈՒՀ-երում ԱՀ-ից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին տրվող փոխհատուցում» հոդվածով 18 մլն դրամ:«Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրով նախատեսված 83 մլն դրամից ծախսվել է 31 մլն-ը, կատարողականը՝ 37.7 տոկոս:

Հրատարակչային ծախսերը պլանավորված 9 մլն-ի դիմաց իրականացվել են 7 մլն-ի չափով, կատարողականը՝ 88.8 տոկոս:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը չի իրականացվել ծրագրային փոփոխությունների և համաճարակի պատճառով:

Մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության բյուջեն 75 մլն դրամ էր, կատարողականը՝ 93.2 տոկոս: Մշակութային միջոցառումների համար նախատեսված էր 30 մլն դրամ, կատարողականը՝ 93.8 տոկոս, երիտասարդական ծրագրեր՝ 10 մլն դրամ, կատարողականը 82.1 տոկոս:Հուշարձանների պահպանման համար նախատեսվել էր 30 մլն դրամ, կատարողականը ՝ 97.5 տոկոս:

Սպորտի ճշտված պլանը 109 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 108 մլն դրամ, կատարողականը՝ 99.8 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատգամավորները հարցադրումներ են ուղղել նախարարին, նաև հանդես են եկել առաջարկներով:

Թեմայի այլ նորություններ