Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 15°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը

Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը:

Խորհրդարանի ղեկավարը  ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով:

Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորները նշել են, որ ճանաչողական այցով են Արցախում, եղել են Խրամորթում ու Խնապատում՝ իրենց բարոյական աջակցությունը հայտնելու տեղի բնակչությանը: Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և գործընկերներին հրավիրել է դաշինքի առաջիկա լսումներին, որոնց թեման Արցախի հարցն է:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Այնուհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի  խմբակցությունների հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել վերջին  արտաքին քաղաքական զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի լուծման հեռանկարների շուրջ:

Երկուստեք շեշտվել է այն միտքը, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Արցախի կարգավիճակի շուրջ պետք է միակամ հանդես գալ:

Խորհրդարանականները միակարծիք էին պատգամավորական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության հարցում:

Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի պետականության ու Արցախի հարցի լուծման՝ սա էր կարևոր ուղերձը, որի շուրջ ձեռնարկվելիք քայլերը քննարկվեցին հանդիպման ընթացքում:

Թեմայի այլ նորություններ