Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու հետ:

«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։

Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։

Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ