Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    30 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    30 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։

Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։

Թեմայի այլ նորություններ