Արցախցիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանին փոխանցվեց 13,6 մլն դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    9%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    19%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    9%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    9%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Արցախցիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանին փոխանցվեց 13,6 մլն դրամ

Արցախցիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանին փոխանցվեց 13,6 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2022 թվականի պետական բյուջեում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես ժամանած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային կազմակերպությունների և/կամ անհատների հետ կնքված պայմանագրայի նպարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
 
Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 17-ից 2021-ի դեկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախ տեղափոխվել է 54454 քաղաքացի և փոխհատուցվել է 346,041,500 դրամ: Հայաստանից Արցախ քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է:
 
25.02.2022-02.06.2022թթ․ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանից Արցախ տեղափոխվել է 2176 քաղաքացի, տեղափոխման ծախսերը կազմում են 13,630,000 դրամ, որը դեռևս չի փոխհատուցվել։
 
Նախագծի ընդունմամբ Երևանի քաղաքապետարանը կստանա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ`13,630,000 դրամ, 25.02.2022-02.06.2022թթ․ժամանակահատվածում կատարած ուղևորափոխադրումների ծառայություններ տրամադրած կազմակերպություներին և/կամ անհատներին փոխհատուցելու համար:

Թեմայի այլ նորություններ