Արցախահայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային են. ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 21°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Արցախահայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային են. ԱԳ նախարար

Արցախահայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային են. ԱԳ նախարար

Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց: Այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հարցրեց, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:

Միրզոյանը նշեց, որ ՔՊ՝ և որպես կուսակցություն, և որպես կառավարություն, այդ հարցերի վերաբերյալ հանդես է եկել իր պատկերացումներով: Եվ այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա: Ըստ ԱԳ նախարարի՝ իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրաձայնած թեզերն ըստ ամենայնի ՀՀ քաղաքացիների կողմից գտել են բավարար աջակցություն, որպեսզի ձևավորվի կառավարությունը՝ ՔՊ կուսակցության կազմից կամ վարչապետի առաջադրմամբ և հետագայում կառավարությունն իրագործի այդ ծրագրերը:

«Մեր կառավարության ուղենիշն է կառուցել խաղաղություն տարածաշրջանում: Անշուշտ դրա կարևորագույն մաս է դրա շուրջ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը,  Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը: Մեզ համար սկզբունքային և առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասաց ԱԳ նախարարը:

Թեմայի այլ նորություններ