Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    45%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    74%
    14 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    16 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    36%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    45%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան

Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցին:

«Մենք շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն: Բացի այդ, կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն  պարտադիր պետք է, որպեսզի  ներկայանան Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է  ռուս խաղաղապահների այն մտահոգությամբ, ըստ որի հնարավոր է Արցախ ներթափանցեն  որոշ ահաբեկչական տարրեր: Եթե, Աստված մի արասցե նրանց հաջողվի Արցախում որևէ գործողություն իրականացնել, ապա այդ  պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Պահանջվում է, որպեսզի այցելությունից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝  նաև ռուս խաղաղապահներին: Նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ  է, արդյոք,  որևէ ահաբեկչական խմբավորման մեջ,  թե ոչ: Առայսօր չի եղել դեպք, որ իրենք ասեն, թե  կասկածներ ունեն և չի կարելի, որպեսզի տվյալ մարդը մուտք ունենա Արցախի Հանրապետություն: Այս կանոնակարգը բարձրացնելու է անվտանգությունը»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ  որևէ կերպ չի սահմանափակվելու սփյուռքահայերի մուտքն Արցախ:

«Պարզապես պետք է 1 օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, և որևէ խնդիր չլինի»,-պարզաբանեց արտգործնախարարը:

Թեմայի այլ նորություններ