Արայիկ Հարությունյանը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արայիկ Հարությունյանը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը

Արայիկ Հարությունյանը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ, հանրապետության նախագահի խոսքով, համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Թեմայի այլ նորություններ