Արայիկ Հարությունյանը ԱրՊՀ գիտխորհրդի անդամներին է ներկայացրել Արցախի առջև ծառացած մարտահրավերները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արայիկ Հարությունյանը ԱրՊՀ գիտխորհրդի անդամներին է ներկայացրել Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Արայիկ Հարությունյանը ԱրՊՀ գիտխորհրդի անդամներին է ներկայացրել Արցախի առջև ծառացած մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին:

Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:

«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Արցախի նախագահը՝ մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը:

«44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը:

Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Թեմայի այլ նորություններ