Արայիկ Հարությունյանն Արցախի կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    58%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    55%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    69%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    61%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Արայիկ Հարությունյանն Արցախի կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները

Արայիկ Հարությունյանն Արցախի կառավարությանն ու ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ, որի ընթացքում նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության՝ ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։

Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և Արցախի իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ:

Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր նաև հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։

Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։

Թեմայի այլ նորություններ