Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    44%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակներում USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող նորարարական և կայուն զարգացման ծրագրերին՝ նպաստելու երկրում ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Ադրբեջանի կողմից պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայերնադարձման անհրաժեշտությունը:

Տեսադարան

Տեսադարան

Թեմայի այլ նորություններ