Արամ Վարդևանյանն անդրադարձավ Արցախի գազի խնդրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Արամ Վարդևանյանն անդրադարձավ Արցախի գազի խնդրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքին

Արամ Վարդևանյանն անդրադարձավ Արցախի գազի խնդրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող գազը Ադրբեջանի կողմից անջատվել է, սակայն միջազգային հանրության կողմից որևէ արձագանք չկա։

« 21-րդ դարում, նույնիսկ պատերազմական վիճակում նման տեսակի հումանիտար աղետ չի լինում, բայց հիմա փաստացի չունենալով պատերազմական իրավիճակ Արցախի Հանրապետությունում և ունենալով, իհարկե, օկուպացիոն իրավիճակ, տեսնում ենք, որ նորից գազը անջատում են։ Եվ դա արվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ուղղակի դիտավորությամբ, որպեսզի մարդկանց համար նման աղետալի վիճակ լինի»,- Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը նշեց, որ աշխարհում համանման բազմաթիվ իրավիճակներ են ստեղծվել, երբ միջազգային հանրությունը իրար հերթ չտալով կտրուկ և կոշտ գնահատականներ է տվել։

«Ինչպե՞ս է ստացվում, որ նման պարզ և հասարակ իրավունքների հարցում տեսնում ենք մեծ ծավալի երկակի ստանդարտներ։ 20-րդ դարի կեսերին, երբ ընդունվում էր մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը, դրանով արձանագրվում էր մի գիծ բոլոր երկրների համար, որ մարդու իրավունքները համընդհանուր են և երկակի ստանդարտ չկա։ Ցավոք, մենք 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչ օրս միջազգային հանրությունը երկակի ստանդարտ է կիրառում»,- եզրափակեց Վարդևանյանը։

Թեմայի այլ նորություններ