Առաջարկել ենք լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիի գորգերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    75%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Առաջարկել ենք լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիի գորգերի մասին

Առաջարկել ենք լավագույն թանգարաններում կազմակերպել գորգերի ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիի գորգերի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Շուշիի փրկված գորգերի հավաքածուի սեփականատերերն աշխատում են միմյանց հետ՝ հասկանալու, թե որն է լավագույն տեղը դրանք ցուցադրելու համար:

Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի օրինակներ է հնարավոր եղել փրկել: «Գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Դրանք ծալված, հավաքված վիճակում են, սակայն առայժմ գորգերը ցուցադրելու համար որևէ այլ տարածք չի տրամադրվել»,- ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց՝ գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք, որտեղ դրանք կցուցադրվեն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ հավաքածուի սեփականատիրոջ հետ մի քանի հանդիպում է ունեցել: «Պատկերը հետևյալն է՝ մենք ունենք քաղաքականություն՝ արժեքները մեկտեղելու, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև, երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են և բազմապիսի, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են լինում: Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող ու առաջատար լավագույն թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաև, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան (տրամադրել լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը) դժվար է այսօր առաջարկել: Հակառակ դեպքում, մենք պետք է գնանք նոր թանգարան կառուցելու ճանապարհով, գուցե քննարկելի է, չգիտեմ»,- ասաց Խզմալյանը:

Նա նշեց, որ այս պահին էլ հավաքածուի սեփականատերն աշխատում է նախարարությունից պատասխանատուի հետ, հիմա որոշում են, թե որն է լավագույն տեղը, որ դրանք ցուցադրվեն: Խզմալյանը նշեց, որ այսօր գոյություն ունեցող ռեսուրսների պայմաններում առաջարկվել են լավագույնները:

Թեմայի այլ նորություններ