Ամփոփվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ամփոփվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը

Ամփոփվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդեսը

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը կազմակերպել է դրամաշնորհային ծրագրերի քննարկում-շնորհանդես, որի արդյունքում, համաձայն հանձնաժողովի անդամների որոշման, հաղթել է 11 մասնակից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Հայտարարված մրցույթի արդյունքում նախարարություն է ներկայացվել 36 հայտ, որից 12-ը գյուղատնտեսության, 17-ը՝ մշակող արդյունաբերության և 7-ը՝ գյուղական տուրիզմի վերաբերյալ: Ծրագրերի եռօրյա քննարկումների արդյունքների ամփոփմամբ, դրամաշնորհային ծրագրերի «Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով» ուղղության 12 հայտատուներից հաղթող են ճանաչվել 3-ը՝ Ռուբեն Հայրիյանը՝ (լոլիկի արտադրություն), Արմեն Գարաքյանը (ջերմոցային տնտեսություն), Արմինե Բալասանյանը (հավաբուծություն): «Մշակող արդյունաբերության զարգացում» ուղղության 17 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ «Կամելլիա Պլյուս» ՍՊԸ֊ն (մակարոնեղենի արտադրություն), Օհանես Ասմարյանը (չրերի, մեղրի և օղիների արտադրություն), Խաչիկ Գալստյանը (դոշաբի արտադրություն), Վալերի Ղազարյան ԱՁ֊ն (ասեղնագործ սպորտային հագուստի արտադրություն): «Գյուղական տուրիզմի զարգացում» ուղղության 7 հայտատուներից հաղթող են ճանաչվել 4-ը՝ Արտակ Գրիգորյանը («Սար Սերֆինգ»), Արամ Ավագյանը (հիպոտուրիզմ, Ռև համայնք), «Ստեփան Գրիգորյան» ԱՁ֊ն («Ստեփանս բեյքրի» զբոսաշրջային տան ընդարձակում, Պատարա համայնք), Լիանա Գասպարյանը (սննդի կետի բացում և արշավների կազմակերպում, Պատարա համայնք)», - նշեց Գ. Հայրապետյանը:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում և ստանձնում է հաղթող ճանաչված ծրագրերի իրագործման ամբողջ ընթացքի վերահսկման պարտավորություն՝ սահմանելով ծրագրերի իրականացման ընթացքում միջանկյալ և ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամանակացույց: Դրամաշնորհի պայմանագրով սահմանված պայմանների խախտման դեպքում՝ ծրագրի շահառուն պարտավորվում է սահմանված ժամկետում գումարը հետ վերադարձնել Արցախի Հանրապետության պետական բյուջե:

Թեմայի այլ նորություններ