ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    15%
    4 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ

ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ

ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ

 Զեկույցի «Ադրբեջան» բաժնում ԱՄՆ պետքարտուղարությունը հիշատակում է ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում կառույցի արտահայտված մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:
 
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանք։ Ադրբեջանցիներն իրենց հերթին չեն կարողացել այցելել բազմաթիվ կրոնական հաստատություններ՝ ականապատման պատճառով:
 
Պետքարտուղարությունը հիշեցրել է` ԵԽԽՎ բանաձևը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պետական մակարդակի վրա զարգացող այն նարատիվի առնչությամբ, որը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական» ժառանգությամբ: 
 
Ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ կառավարության դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին: 

Թեմայի այլ նորություններ