Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    28%
    24 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    20%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    31%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը

Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը

Զինվորների ապահովագրության հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությունը դրական արձագանքների է արժանացել: Նախաձեռնությանը միանալու համար արդեն բազմաթիվ գործատուներից ստացվում են դիմումներ: Ասուլիսում այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Նախաձեռնության շրջանակում գործատուն հնարավորություն է ունենում իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական 1000 դրամները բազմապատկել: Գործատուներ կան, որոնք որոշել են այդ գումարը կրկնապատկել, ոմանք՝ քառապատկել: Գործատուներ կան, որոնք իրենց աշխատողներին են թողել ավելացված գումարի չափը ավելացնելու հարցը, այնուհետև գործատուները այն համաֆինանսավորում են»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: Այդ գործընթացը հեշտացված է, պարզեցված պայմանագիրը տեղադրված է հիմնադրամի կայքում, որից գործատուները կարող են օգտվել:

Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շաբաթ 40-50 նոր գործատու է միանում «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը: Հայաստանում կա շուրջ 55 հազար գործատու: Վարուժան Ավետիքյանը նկատեց, որ այդ տեսանկյունից խոշոր գործատուների մոտ շարժում է նկատվում, ինչը կարող է ոգևորել ավելի փոքր գործատուներին:

Թեմայի այլ նորություններ