ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենը և ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություններ են հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան -6°C
    86%
    2 կմ/ժ
  • Շիրակ -12°C
    85%
    2 կմ/ժ
  • Լոռի -11°C
    69%
    12 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    47%
    15 կմ/ժ
  • Արարատ -5°C
    48%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    48%
    6 կմ/ժ
  • Արմավիր -5°C
    86%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք -12°C
    67%
    10 կմ/ժ
  • Արագածոտն -7°C
    86%
    2 կմ/ժ
  • Կոտայք -9°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 8°C
    44%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 553.8702
  • Ռուբլի = 6.6367
  • Դոլար = 490.5

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենը և ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություններ են հրավիրել

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենը և ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություններ են հրավիրել

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ծառայության ղեկավար կազմը:

Քննարկվել են առաջիկա անելիքները, հակիրճ ամփոփվել է նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ձմեռային փուլում ծառայությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Առանձին ուշադրություն է դարձվել կրտսեր խմբի հետ անցկացվող պարապմունքներին ու ուսումնավարժություններին, որոնք օր օրի ավելի են բարձրացնում փրկարար-ծառայողի մասնագիտական ունակությունները։
 
Խորհրդակցության մասնակից կազմը հանդես է եկել զեկույցներով ու առաջարկություններով, որոնք մասնավորապես նպատակաուղղված են առօրյա ծառայության ընթացքում ի հայտ եկող թերություններին և դրանց վերացմանն ուղղված համալիր աշխատանքներին:
 
Ամփոփելով քննարվող հարցերն ու առաջարկությունները, գնդապետ Արզումանյանը հետագա անելիքների վերաբերյալ տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
 
Նոյեմբերի 24-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանձաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
 
Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Քննարկվել են նոյեմբերի 25-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։
 
Նիստի քննարկմանն է ներկայացվում  ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային  բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,         «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
 
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի  ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
 
Օրակարգում ներառված են  հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև պատգամավորական հայտարարություններ։
 
Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարեց  նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք  Աժ հերթական նիստի մասին։

Թեմայի այլ նորություններ