ԱՀ նախագահի խորհրդականները Փարիզի հայկական կրթօջախներում քննարկել են համատեղ ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

ԱՀ նախագահի խորհրդականները Փարիզի հայկական կրթօջախներում քննարկել են համատեղ ծրագրերը

ԱՀ նախագահի խորհրդականները Փարիզի հայկական կրթօջախներում քննարկել են համատեղ ծրագրերը

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանի ու Լուսինե Ղարախանյանի փարիզյան հերթական հանդիպման հասցեն հայկական վարժարաներն են` «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Ազատուհի Սիմոնյանը։

«143 տարի առաջ Կոստանդնուպոլսում հիմնադրված Փարիզի Դպրոցասեր վարժարանում քննարկել ենք համագործակցության լայն ձևաչափեր: Հայկական հաջորդ կրթօջախը, որտեղ եղանք, Իսի լե Մուլինոյի Համազգային-Թարգմանչաց վարժարանն է, որտեղ 3-10 տարեկան հայ երեխաները, մանկապարտեզից սկսած, ստանում են հայեցի դաստիարակություն: Վարժարաններին ներկայացրել ենք «Քույր դպրոց» ծրագրի հայեցակարգը, նպատակները և գործադրման եղանակները»,֊ մանրամասնել է նա և հավելել՝ քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելուն, դպրոցների աշակերտության և ուսուցչության միջև երկկողմ կապեր ստեղծելուն, ֆրանսահայ վարժարանների կառավարման և կրթական համակարգին առնչվող հարցեր։

Նախագահի խորհրդականի խոսքով՝ երկու հայկական վարժարանները մեծ ոգևորությամբ ցանկություն են հայտնել մասնակցելու «Քույր դպրոց» ծրագրին, որի միջոցով կկարողանան համագործակցել Արցախի Հանրապետության դպրոցների հետ:

Թեմայի այլ նորություններ