ԱՀ նախագահի խորհրդականները հանդիպում են ունեցել Ֆրանսիայի հայկական թեմի նորընտիր առաջնորդի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    15%
    4 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

ԱՀ նախագահի խորհրդականները հանդիպում են ունեցել Ֆրանսիայի հայկական թեմի նորընտիր առաջնորդի հետ

ԱՀ նախագահի խորհրդականները հանդիպում են ունեցել Ֆրանսիայի հայկական թեմի նորընտիր առաջնորդի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանը և Լուսինե Ղարախանյանը նախօրեին հանդիպում ունեցան Ֆրանսիայի հայկական թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր Վրդ. Խաչատրյանի հետ:

Այդ առթիվ Ա. Սիմոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Շնորհավորելով Սրբազան հորը Թեմի առաջնորդ ընտրվելու առթիվ` փոխանցեցինք ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերը՝ մաղթելով աստվածահաճո և բարեբեր ծառայություն՝ ի շահ ազգային և հոգևոր արժեքների ամրապնդման և միասնական հայրենիքի հզորացման: Սրբազան հայրը տեղեկացրեց Ֆրանսիայի հայոց թեմի գործունեության, կատարածի և անելիքների, ֆրանսահայ համայնքի ներկայի և գալիքի մասին: Զրույցի ընթացքում անդրադարձանք Արցախում առկա օրակարգային խնդիրներին, մեր առջև ծառացած մարտահրավերներին: Սրբազան հայրը քաջատեղյակ լինելով Արցախում առկա բազում մարտահրավերներին՝ քաջալերանքի և օրհնության խոսք հղեց արցախահայությանը»,-գրել է ԱՀ նախագահի խորհրդականը:

Թեմայի այլ նորություններ