ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում երեխաներին զերծ պահել քաղաքական ենթատեքստ պարունակող միջոցառումներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում երեխաներին զերծ պահել քաղաքական ենթատեքստ պարունակող միջոցառումներից

ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում երեխաներին զերծ պահել քաղաքական ենթատեքստ պարունակող միջոցառումներից

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ անդրադարձել է երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին:

Այս մասին Գեղամ Ստեփանյանը  գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
 
«Անդրադառնալով երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝
  • մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ,
  • միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում,
  • հասունության համապատասխան աստիճան:
Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով», -  գրել է Ստեփանյանը:

Թեմայի այլ նորություններ