ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ կայքը:

Օրակարգում երկու օրինագիծ է եղել՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող հոդվածներում կատարել փոփոխություններ:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Հանձնաժողովային քննարկման փուլում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, Սեյրան Հայրապետյանն առաջարկել է այն ընդունել օրենքի տեսքով:

Քվերակության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն:

Լիագումար նիստի օրակարգի հաջորդ հարցը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր: Այն մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից:

Օրինագծով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում սահմանել կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:

Ներկայացնելով օրինագիծը՝ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը տեղեկացրել է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունն ընդունվել և ընդգրկվել է օրինագծի մեջ:

Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Օրինագծի ընդունմամբ՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը, ստեղծված իրադրության առանձնահատկությունները, հնարավորինս կբարելավվեն թե պարտապանների, թե պարտատերերի վիճակները: Քվեարկության արդյունքում օրինագիծը ընդունվել է միաձայն:

Թեմայի այլ նորություններ