ԱԳՆ-ում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԱԳՆ-ում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիան

ԱԳՆ-ում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիան

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր: 

Վահան Կոստանյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կեղծ թեզերի զանգվածային շրջանառումը նպատակ է հետապնդում արդարացնել իր կողմից ուժի կիրառումը և ավարտին հասցնել ԼՂ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին՝ հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Նախարարի տեղակալը ներկաներին ներկայացրել է նաև նախօրեին ՀՀ ԱԳ նախարարության կողմից պաշտոնական արձագանքը Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ խոսույթի վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ միջազգային հանրության պատշաճ արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ և կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ կուտակումները:

ԱԳ նախարարի տեղակալները պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

Թեմայի այլ նորություններ