Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    57%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    30 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    34 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

Աղդամի ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը ԼՂ թույլ են տվել պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը

Աղդամ-Ասկերան ճանապարհը փակած ասկերանցիները ռուսական հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ են տվել պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ բացվելու է նաև Լաչինի միջանցքը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ 

«Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղեւորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը եւ բացվելու է նաեւ Քաշաթաղի ճանապարհը (խմբ․ Լաչինի միջանցքը)»,- մանրամասնեց Պետրոսյանը` հավելելով, որ ասկերանցիները շարունակում են փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների համար։

Հայաստանի ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ Ռուսական Կարմիր խաչի միջոցով  հումանիտար օգնության Արցախ մտնելուց հետո ռուսական կողմի և Արցախի իշխանությունների, նաև ռուսական կողմի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում՝ շատ մոտ ժամանակում Լաչինի միջանցքի վերագործարկման ուղղությամբ: Աբրահամյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Որքանով ես եմ տեղյակ, այս պահին բանակցում են: Խոսք է գնում շատ մոտ ժամանակում վերագործարկման մասին»,-ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ այս պահին ինտենսիվ աշխատանք է իրականացվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերագործարկելու ուղղությամբ:

Պատգամավորի տեղեկությամբ՝ բանակցությունները մի կողմից Արցախի և ռուսական կողմի միջև են, մյուս կողմից՝ ռուսական կողմի և Ադրբեջանի միջև: Նա հիշեցրեց՝ Արցախի իշխանությունն է, որ մի քանի օր շարունակ թույլ չի տվել ռուսական Կարմիր Խաչի բեռնատարի մուտքը Արցախի Հանրապետության տարածք, խնդիրը ոչ թե ռուսական կողմն է եղել, այլ այն, որ Ադրբեջանը արել էր հայտարարություններ, որոնք հակասում էին ռուսական նախաձեռնության շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին:

Աբրահամյանն այն համոզմանն է, որ եթե Ադրբեջանն այս դեպքում պայմանավորվածությունը չպահի, ապա նրա նկատմամբ միջազգային ճնշումները կլինեն շատ ավելի մեծ,  և հնարավոր գործողությունների դեպքում միջազգային առարկայական արձագանքը կլինի շատ ավելի երևացող:

Պատգամավորը նկատեց՝ վերջին շրջանում աշխարհաքաղաքական բոլոր խոշոր կենտրոններից հայտարարություններ էին հնչում, որոնց հիմքն այն էր, որ Լաչինի միջանցքը պետք է վերագործարկվի: «Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքով: Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, բնականաբար, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն է, որ ապակառուցողական դիրք է ընդունել, Ադրբեջանն է, որ այս իրավիճակում ագրեսոր է, և Ադրբեջանն է, որ փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ՝ ուժի կիրառումը որոշիչ գործոն դարձնելու»,-ասաց Աբրահամյանը:

Ադրբեջանը դարձյալ Լաչինի միջանցքը բացելու համար պայմաններ է առաջադրել՝ նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար Լաչինով բեռների փոխադրումը հնարավոր կլինի, եթե բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել ԿԽՄԿ-ի միջոցով Լաչինի սահմանային անցակետով բեռների փոխադրման համար՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ Աղդամ-Ստեփանակերտ  ճանապարհի օգտագործմանը զուգահեռ։

Նա  անդրադարձել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնության տեղափոխմանը Լեռնային Ղարաբաղ՝ դա անվանելով «դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհի բացման ուղղությամբ»։

Թեմայի այլ նորություններ