Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է. Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    80%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է. Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին

Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է. Քոչարյանը՝ Արցախի գազատարի շուրջ ստեղծված խնդրի մասին

Արցախում վնասված մայրուղային գազատարի շուրջ ստեղծված խնդիրներն ամենայն հավանականությամբ երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները։

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սադրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Աշխարհը անհանգիստ է, և հիմա ոչ թե քննարկենք իրենց վատ պահելը, այլ քննարկենք՝ մենք ինչ ենք անում, որպեսզի այդպիսի դրսևորումներ հակառակորդը չկարողանա իրականացնել։ Կրակոցներ եղել են, պաշտոնական հաղորդագրություն տրվել է, 3 կրակոց ականանետերից»,- ասաց Քոչարյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և փորձում է Արցախի հատվածում դժվարություններ առաջացնել.

«Քանի որ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանն է, որը մեկ այլ վայրում գտնվում է ռազմական գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշ դժվարություններ է փորձում առաջացնել արցախյան հատվածում։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Թեմայի այլ նորություններ