Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ողջ ամբողջական. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ողջ ամբողջական. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան:

Արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին։

Այնուհետև երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հարուստ ավանդույթների, հարուստ պատմական շփումների և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա։

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։  Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում և հավաստիացումներ ենք արել երկուստեք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու մեջ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծեց՝ թեև պատրաստակամությանը և առկա կապերին՝ տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ։

«Մենք այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը»,- նշեց Միրզոյանը։

Նախարարը հայտնեց, որ Իտալիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը, ողջունելի համարեց Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունը ու դրա ընդլայնումը։

Արտգործնախարարը տեղեկացրեց՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։

«Ես ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ-ի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, ԼՂ-ում էթնիկ զտումներ անցկացնելու Ադրբեջանի քաղաքականության մասին և այլ դրսևորումների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա Ադրբեջանի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեկան արձագանքել են ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի։

Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և խաղաղության պայմանագիր կնքել արդյունքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում, տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ողջ ամբողջական, և լրացրել ենք այդ առաջարկները մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունը՝ անմիջապես սկսել բանակցությունները այդ ամբողջական սկզբունքների հիման վրա, ՄԽ համանախագահության շրջանակներում։

Անդրադարձ ենք կատարել, բնականաբար, 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված հումանիտար խնդիրներին և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը և բարձր ենք գնահատում Իտալիայի խորհրդարանի կողմից անցյալ տարվա մարտին ընդունած բանաձևը։

Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, և պետք է ընդգծել, որ ինչպես և նախկինում, այժմ ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը և այս առաքելությունը շարունակում է խիստ պահանջված մնալ։

Ողջունում ենք նաև Արցախի և նրա ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիաի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունած փաստաթղթերը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Թեմայի այլ նորություններ