Ադրբեջանի ԶՈՒ-ն Փառուխի և հարակից Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ է կատարել. Արցախի պետնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Ադրբեջանի ԶՈՒ-ն Փառուխի և հարակից Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ է կատարել. Արցախի պետնախարար

Ադրբեջանի ԶՈՒ-ն Փառուխի և հարակից Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ է կատարել. Արցախի պետնախարար

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ, բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում:
 
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
 

Մարտի 25-ի կեսօրից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
 
Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ:
 
Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ:
 
Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:
 
Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարը:
 

Թեմայի այլ նորություններ