Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, տեղի է ունեցել տարհանում. ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, տեղի է ունեցել տարհանում. ՊԲ

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, տեղի է ունեցել տարհանում. ՊԲ

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
 
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ