Ադրբեջանի նման պահվածքն ավելի տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ. պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    15%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Ադրբեջանի նման պահվածքն ավելի տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ. պատգամավոր

Ադրբեջանի նման պահվածքն ավելի տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ. պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Արցախում ադրբեջանական միջամտությամբ  գազամատակարարման դադարեցման հարցը, Ադրբեջանի նման պահվածքը ավելի են ամրապնդում Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Այս բոլոր օրերի ընթացքում թե ՀՀ կառավարությունը, թե խորհրդարանական դիվանագիտությունը, թե համապատասխան կառույցները բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը:
 

Նա հիշեցրեց, որ հարցին կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը:  Ադրբեջանի նման «արկածախնդրությունն» ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն:

«Մենք սրա մասին խոսել էինք ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում և հետո, որ Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը գնում է ժողովուրդների իրավունքների մասին: Եվ այն վարվելակերպը և գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության,  ավելի է ամրապնդում մեր դիրքերը,  մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ:  Այս ամենն, ըստ էության, առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,-ասաց պատգամավորը:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը  թույլ չէր տալիս հայկական կողմին, ՌԴ  խաղաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Թեմայի այլ նորություններ