Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով շարունակվում է. ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով շարունակվում է. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի հանցագործ ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլև անպատիժ մնալու հետևանքով շարունակվում է. ԱՀ ՄԻՊ

Պետք է արձանագրել,որ ուժի կիրառումը Ադրբեջանը դարձրել է տարածաշրջանում իր հարցերը լուծելու հիմնական գործիք,մի երևույթ, որը միջազգային իրավունքի 10 հիմնական սկզբունքների խախտում է:

Այս մասին սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն,որի առաջին կետով պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, մենք շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի հանցավոր պահվածքին,որի հետևանքով այդ ընթացքում զոհվել է 18 անձ, այդ թվում՝ երեքը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի հաստատումից ընդամենը մեկ ամիս անց, Ադրբեջանի կողմից Խծաբերդի և Հին թաղերի ուղղությամբ իրականացված հանցագործությունների հետևանքով 9 անձ սպանվել է, 64-ը՝ գերեվարվել, որոնցից 30-ը մինչև այս պահն անօրեն պահվում են ադրբեջանական բանտերում:

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային, որի հիմնական թիրախը դարձան Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ համայնքները և Քարագլուխ բարձունքը:

Ադրբեջանական ստորաբաժանումներ կամ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ներկայում էլ շարունակում են գտնվել Քարագլխում,ինչն իրական վտանգ է ստեղծում հարակից բոլոր քաղաքացիական բնակավայրերի համար:

«Այս տարվա օգոստոսին սանձազերծվեց ևս մի ագրեսիա՝ միաժամանակ Ադրբեջանը պահանջ ներկայացրեց փոխելու Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքով,կամ ինչպես ընդունված է ասել՝ Լաչինի միջանցքով անցնող երթուղին»,- ավելացրել է Գ.Ստեփանյանը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 12-ից սանձազերծված ագրեսիային ու նրա հետևանքներին, բանախոսը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ հասնել իր տարբեր պահանջների իրականացմանը: «ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով թիրախավորվել է 20 քաղաքացիական բնակավայրեր, վիրավորվել է 7, սպանվել 1 քաղաքացիական անձ:

ՀՀ տարբեր խաղաղ բնակավայրերից տեղահանվել է մոտ 7600 քաղաքացի, ընդ որում երեխաներ, հաշմանդամներ:Թիրախավորվել են լրագրողներ, ենթակառուցվածքներ, շտապ օգնության երկու մեքենա,որոնցից մեկի վարորդը զոհվել է: Այս ամենը ևս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը որևէ ձևով փոփոխության չի ենթարկվել, իսկ այս իրավիճակն անպատժելիության անմիջական հետևանքն է»,-ընդհանրացրել է Գ. Ստեփանյանը:

Թեմայի այլ նորություններ