Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Խրամորթի բնակիչներին. համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    13 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Խրամորթի բնակիչներին. համայնքի ղեկավար

Ադրբեջանցիները զենքի սպառնալիքով խաղողի այգիներից դուրս են հանել Խրամորթի բնակիչներին. համայնքի ղեկավար

Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն, այսօր՝ փետրվարի 16–ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներում զենքի սպառնալիքով խոչընդոտել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

«Մեր բնակիչներին արգելում են աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են և զգուշացրել, որ այլևս չգնան այդ տարածքներ։ Ներկա են եղել նաև ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցի զինվորականները մեր բնակիչներին զենքի ազդեցությամբ դուրս են հանել այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասաց համայնքի ղեկավարը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի, այլեւ հարևան համայնքի բնակիչները։ «Մարդիկ օրվա հաց վաստակելու նպատակով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ստացվում է այնպես, որ նրանց զրկում են իրենց եկամտի աղբյուրից»,– նշեց Խրամորթի համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ, ԱՀ ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, երեկ՝ փետրվարի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթի համայնքի վարչական տարածքում տրակտորով հերկ կատարող Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

Թեմայի այլ նորություններ