Ադրբեջանական զինծառայողները Հայաստանում և Արցախում բնույթով նույն իրավունքների խախտումներ են թույլ տալիս. Արման Թաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանական զինծառայողները Հայաստանում և Արցախում բնույթով նույն իրավունքների խախտումներ են թույլ տալիս. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները Հայաստանում և Արցախում բնույթով նույն իրավունքների խախտումներ են թույլ տալիս. Արման Թաթոյան

Մեր ուսումնասիրություններն ակնհայտ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ծառայողների կողմից կատարվող խախտումներն ու հարձակումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են: Այս մասին փետրվարի 15-ին կայացած ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հարցը վերաբերում է ադրբեջանական իշխանությունների պետական մակարդակով հովանավորվող ատելության և թշնամանքի քարոզի քաղաքականությանը: Մենք այստեղ գործ ունենք ցեղասպան քաղաքականության հետ, որն ունի երկու գլխավոր հենասյուն՝ էթնիկ և կրոնական պատկանելություն: Խոչընդոտներ են ստեղծում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խաղաղ բնակիչների համար գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ կրակոցներ, զենքով սպառնալիքներ: Ընդ որում` կարևոր է այն հանգամանքը, որ այս բոլոր խախտումները թույլ են տալիս այն ադրբեջանական զինված ծառայողները, որոնք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ: Այս պարագայում մեր աշխատանքը բացառապես իրավապաշտպան բնույթի է, այսինքն խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը», - նշել է Ա. Թաթոյանը:

Թեմայի այլ նորություններ