2023 թվականի բյուջեում Հայաստանն Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

2023 թվականի բյուջեում Հայաստանն Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի

2023 թվականի բյուջեում Հայաստանն Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի

2023 թվականի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված, 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ է, այսինքն՝ առանց փոփոխության եկող տարի կֆինանսավորվի», - ասաց նա:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գալիք տարվա ընթացքում, եթե պահում են ֆինանսավորման այն ծավալը, որն այս տարվա չափ նախատեսված էր, Արցախին շատ ավելի մեծ ճկունություն է տալիս անդրադառնալու կարևոր հարցերի:

«Մենք կառավարության նախորդ նիստում 144 միլիարդը դրամը ևս 20 միլիարդ դրամով ավելացնելու որոշում կայացրեցինք, դա նշանակում է՝  եթե եկող տարվա ընթացքում 144 միլիարդ դրամ է նախատեսված, բայց ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են  ՀՀ կառավարության աջակցությունը, ապա դրանք կքննակվեն ու կստանան համապատասխան լուծումներ», - նշեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ