Շախմատային տոն. Մխիթար Հայրապետյանը և Հայկ Մարությանը՝ Երևանի գավաթի խաղարկությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Շախմատային տոն. Մխիթար Հայրապետյանը և Հայկ Մարությանը՝ Երևանի գավաթի խաղարկությանը

Շախմատային տոն. Մխիթար Հայրապետյանը և Հայկ Մարությանը՝ Երևանի գավաթի խաղարկությանը

Սեպտեմբերի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Խաղարկությունը նվիրված էր Անկախության օրվան և տևեց 15 օր: Գավաթի հանձնմանը մասնակցեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շախմատիստներ: Գավաթի խաղարկությունն անցկացեց առաջին անգամ և բարձր մակարդակով կազմակերպվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ ոչ միայն ցուցադրելով դիտարժան խաղ, այլև գրավելով շախմատային միջազգային հանրության ուշադրությունը: 500 շախմատիստներ վիճարկեցին գավաթը, անցան օնլայն ու օֆլայն մրցապայքարով:

Քաղաքային գավաթը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն անձամբ հանձնեց խաղարկության հաղթող, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին: Պակաս ուժեղ չէին եզրափակչի մասնակից մյուս 7 գրոսմայստերները՝ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը:

Գրոսմայստերների անունից նրանց ժամեր տևած համառ պայքարն ու հաղթանակները նվիրվեցին 29–ամյա անկախ Հայաստանին:
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 1 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Երեւանի շախմատի ֆեդերացիա

Թեմայի այլ նորություններ