Երեկ եմ խոսել Հենոյի հետ, նա ամենաբարձր պրոֆեսիոնալությամբ է մոտենում հարցին․ Լևոն Պաչաջյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Երեկ եմ խոսել Հենոյի հետ, նա ամենաբարձր պրոֆեսիոնալությամբ է մոտենում հարցին․ Լևոն Պաչաջյան

Երեկ եմ խոսել Հենոյի հետ, նա ամենաբարձր պրոֆեսիոնալությամբ է մոտենում հարցին․ Լևոն Պաչաջյան

Գլխավոր մարզիչն է առհասարակ որոշում, թե ինչ ֆուտբոլիստի կանչել կամ չկանչել, և հայտարարության մեջ մենք նաև նշել ենք, որ բոլոր ֆուտբոլիստներին, որոնց չենք հրավիրել, նրանք մեզ համար կարևոր են և կարևոր դեր ունեն: Այս մասին ասաց ՀՖՖ մամուլի բաժնի պատասխանատու Հայկ Կարապետյանը` անդրադառնալով Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքական չհրավիրելուն:

«Հենրիխ Մխիթարյանին չհրավիրելու որոշումը եղել է միմիայն գլխավոր մարզչի կողմից, գլխավոր մարզիչը այս խաղին նպատակահարմար է գտել մի շարք ֆուտբոլիստների չհրավիրել և հրավիրել այն ֆուտբոլիստների, որոնց ցուցակը հրապարակվել է»,- ասաց Հայկ Կարապետյանը:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ զրուցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ հավաքական չհրավիրվելու թեմայով․

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ: Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե՞ ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը: Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- գրել է Պաչաջյանը։

Երեկ ևս Պաչաջյանը անդրադարձել էր այս թեմային․ «Հենոյի պարզաբանումն ինձ համար առավել քան հստակ է և հավաստի։ Խնդիրը մարզչական ինչ-ինչ հաշվարկների մեջ է, և ես հակված եմ մտածել, որ Ազգային հավաքականի ավագը պարտադիր պետք է լինի մեր թիմում: Մարզիչը կարող է հազար ու մի պատճառ բերել նրան չհրավիրելու համար, բայց դրանք այս պահին ոչ մի կերպ, ըստ իս, արդարացված չեն: Հուսով եմ՝ գալիք պաշտոնական խաղերին Մխիթարյանը կառաջնորդի մեր Հավաքականին դեպի նորանոր հաղթանակներ։

ՀՖՖ-ում շատ ընկերներ ունեմ, ովքեր տարակուսած են մարզչի որոշումներից: Բայց դա՝ չի նշանակում, որ նրանք իրենց իրավունք պետք է վերապահեն խառնվեն մարզչի գործերին, ինչը և որպես պրոֆեսիոնալներն անում են: Բոլոր հարցերի պատասխանները մարզչի տիրույթում են: Դավադրություններ, քաղաքական շահարկումներ, անձնական վրեժ և այլն թարգեք այս որոշման մեջ ման գալ: Կա մարզիչ, կա իր տեսակետը և վերջ»,- գրել էր Պաչաջյանը:

Թեմայի այլ նորություններ