«Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին, «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին, «Չելսի»-ն հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

«Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին, «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին, «Չելսի»-ն հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին, «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին, «Չելսի»-ն հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Ատլետիկո»-ին:

«Նոու Կամպ» մարզադաշտույմ կայացած խաղում վիճակագրական առավելությունը «Բարսելոնա»-ի օգտին էր 59/41 հարաբերակցությամբ: Ի վերջո երկու թիմերն էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ատլետիկո»-ն ունի 77, «Բարսելոնա»-ն` 75 միավոր: «Ռեալ»-ը, դեռևս իր հանդիպումը չի անցկացրել և 74 միավոր է հավաքել: «Արքայական ակումբը» մայիսի 9-ին կմրցի «Սևիլիա»-ի դեմ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիա»-ին:

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը 5 գնդակ ուղարկեց «Սամպդորիա»-ի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ռոբերտո Գալյարդինին, Ալեքսիս Սանչեսը (դուբլ), Անդրեա Պինամոնտին և Լաուտարո Մարտինեսը: «Սամպդորիա»-ի միակ գոլը խփեց Բալդե Կեյտան:

Դեռևս մայիսի 2-ին հայտնի էր դարձել, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը Միլանի «Ինտեր»-ն է: «Ներաձուրիները» ժամանակից շուտ դարձան երկրի չեմպիոն: Սերիա Ա-ի 34-րդ տուրում «Ատալանտա»-ն, որ ընթանում էր երկրորդ տեղով, մրցեց և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սասուոլո»-ի հետ: Այսպիսով «Ինտեր»-ն անհասանելի դարձավ «Ատալանտա»-ի համար միավորների քանակով: «Ինտեր»-ը 82 միավոր ունի և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ 12 միավորով առաջ է հետնապահներից: 2012 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ն առաջին անգամ է, որ չի դառնում Իտալիայի չեմպիոն:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նորընծա չեմպիոն Մյուխենի «Բավարիա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին:

Մյունխենում կայացած խաղում «Բավարիա»-ն 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Բավարիա»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մյուլերը, Կոմանը և Սանեն:

Մայիսի 8-ին` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-ն ժամանակից շուտ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն, քանի որ երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ն զիջեց 2:3 հաշվով, այդ կերպ միավորների քանակով զիջելով «Բավարիա»-ին Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանչոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոյսը:

«Բավարիա»-ն մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 71 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգ»-ը` 64: Մյունխենցիները 31-րդ անգամ են դառնում Գերմանիայի չեմպիոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ին և «Չելսի»-ն:

«Մանչեսթեր Սիթի»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 44-րդ րոպեին աչքի ընկավ Ստերլինգը: Մեկ րոպե անց 11 մետրանոց հարվածը չիրացրեց մանչեսթերյան ակումբի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: «Չելսի»-ին երկրորդ կեսի մեկնարկին և ավելացված րոպեին երկու գնդակ խփեց և հաղթանակ կորզեց այս խաղում: «Ազնվականների» կազմում աչքի ընկան Զիեչը և Ալոնսոն:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 80 միավորով, իսկ «Չելսի»-ն երրորդն է 64 միավորով:

 

Թեմայի այլ նորություններ